Մատչելիության հղումներ

Նախագահը հայոց կաթողիկոսների հետ քննարկել է սիրիահայերի խնդիրը


Հայաստանի նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումներից, արխիվ

Հայաստանի նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումներից, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ:

Նախագահը կաթողիկոսների հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր:

«Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները», - փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG