Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ռազմագերին տեղափոխվել է երրորդ երկիր


Հայաստան -- Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպումը հայաստանյան պաշտոնյաների հետ, Երեւան, 30-ը հուլիսի, 2013թ․

Հայաստան -- Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպումը հայաստանյան պաշտոնյաների հետ, Երեւան, 30-ը հուլիսի, 2013թ․

Հայաստանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այսօր տեղեկացրել են, որ 2012թ-ի հուլիսից Հայաստանում ազատազրկման մեջ պահվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը ազատ է արձակվել և հենց նույն օրն էլ մեկնել է երրորդ երկիր մեկ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո։

ԿԽՄԿ-ի՝ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 26-ին 9-րդ անգամ են այցելել ռազմագրուն, և համոզվել, որ նա ազատ է եղել հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ իր կամքը արտահայտելու հարցում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Ադրբեջանում օգոստոսի 8-ից գերության մեջ գտնվող հայ ռազմագերուն։ Օգտագործելով հնարավորությունը՝ նա հաղորդագրություն է փոխանակել ընտանիքի հետ։ Այցը կատարվել է համաձայն ԿԽՄԿ-ի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերի։

ԿԽՄԿ-ն այցելում է ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այդ այցերի նպատակն է վերահսկել նրանց ազատազրկման պայմանները և ապահովել, որ նրանց հանդեպ դրսևորվի հարգալից վերաբերմունք՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Կողմերի պահանջով և ազատազրկվածի համաձայնությամբ՝ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, կարող է աջակցել ռազմագերիների կամ ներկալված քաղաքացիական անձանց հայրենադարձմանը՝ գործողությունները համակարգելով հակամարտության կողմերի հետ։ ԿԽՄԿ-ի հանձնառության մեջ չի մտնում ազատազրկվածներին երրորդ երկիր տեղափոխելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG