Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սարգսյանը Սահակյանին մաղթել է «առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը այսօր դարձավ 53 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG