Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում գնաճը շարունակվում է՝ մոտենալով երկնիշ մակարդակին:

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալաների համաձայն՝ օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9.3 տոկոս, այսինքն՝ գներն այս օգոստոսին 9.3 տոկոսով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարվա նույն ամսում:

Է՛լ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել միայն պարենային ապրանքների գծով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 10 տոկոս:

Հարկ է նշել, որ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 6.5 տոկոս, իսկ հուլիսին՝ 8.5 տոկոս:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG