Մատչելիության հղումներ

Վերջին աղմկոտ միջադեպերին վերաբերող 9 հաղորդումից առայժմ մեկով է գործ հարուցվել


Ոստիկանության և ակտիվիստների ընդհարումը Կոմիտաս պողոտայում, 22-ը օգոստոսի, 2013թ․

Ոստիկանության և ակտիվիստների ընդհարումը Կոմիտաս պողոտայում, 22-ը օգոստոսի, 2013թ․

Երևանում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող հավաքների մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ օգոստոսի 28-ի դրությամբ ստացվել են 9 հաղորդում-ահազանգեր, որոնցից 1-ով արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և Հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն, 1 դեպքով նույն ծառայությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ 7 հաղորդում-ահազանգերի քննարկումը կատարվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում: Այդ մասին այսօր տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«Մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու և դեպքերի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանության մարմիններում նախապատրաստվող` ոստիկանության ծառայողներին վերագրվող ապօրինի գործողությունների մասին հիշատակումով բոլոր նյութերն անհապաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցելու մասին», - ասված է գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Դատախազությունը նաև ներկայացնում է համառոտ տեղեկատվություն հիշյալ 9 հաղորդում-ահազանգերի քննարկման ընթացքի վերաբերյալ:

Օգոստոսի 27-ին գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել էր նամակ՝ ուղղված գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ էլ և հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ դատախազությունը տարածել է հաղորդագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG