Մատչելիության հղումներ

Աշոտյանը կարգադրել է ուսման վարձի զեղչ սահմանել սիրիահայերի համար


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին:

Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշվում է. - «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50 տոկոս զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով»:

Նախարարը կարգադրել է նաև Սիրիայի բուհերից Հայաստանի բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG