Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳՆ-ի խոսնակ առաջին անգամ կին է նշանակվել


Իրանի արտգործնախարարության նոր խոսնակ Մարզիե Աֆխամ
Իրանի արտգործնախարարության նոր խոսնակ Մարզիե Աֆխամ
Իսլամական հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կինը դարձել է Իրանի արտգործնախարարի մամլո քարտուղար:

Այս շաբաթ ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը պատրաստվում է առաջիկայում նաև կին դեսպան նշանակել:

Նախագահ Հասան Ռոհանիին մեղադրում էին տղամարդակենտրոն կաբինետ ունենալու մեջ, այնինչ նա արդեն հայտարարել է, որ կարևորագույն երկու պաշտոներ պատրաստվում է տրամադրել կանանց, ընդ որում մեկը հենց փոխնախագահի պաշտոնն է:

Ռոհանին խոստացել է հնարավորություններ և հավասար պայմաններ ստեղծել կանանց համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG