Մատչելիության հղումներ

Ծիրանի արտահանումը այս տարի «ռեկորդային» էր


Հայաստանում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13 հազար 44 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 8 հազար 855 տոննայի փոխարեն:

Ըստ գյուղնախարարության՝ ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23 հազար 240 տոննա ծիրան, որից՝ 19 հազար 810 տոննա՝ Ռուսաստան, 2 հազար 593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ Ուկրաինա, և փոքր ծավալներով՝ նաև այլ երկրներ:

Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84 տոկոսով գերազանցել է 2012 թվականի արտահանման ցուցանիշը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG