Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը՝ սեպտեմբերի 24-27-ը


Էջմիածնի Մայր տաճարը
Էջմիածնի Մայր տաճարը
Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա սեպտեմբեր 24-27-ը Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: Այդ մասին այսօր հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Երեկ և այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից նշանակված Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի ժողովը, որը քննարկել է Եպիսկոպոսաց ժողովի գումարման թվականի, օրակարգի և ժամանակացույցի հետ կապված հարցեր:

Չորեքշաբթի օրը հանձնախմբի անդամներին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG