Մատչելիության հղումներ

ՀՔԾ․ «Շիրակի դատախազին մեղադրանք չի առաջադրվել»


Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ «խուլիգանություն», և 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը», հարուցվել է քրեական գործ: Այդ մասին այսօր տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

«Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն», - հայտնում է ՀՔԾ-ն՝ շեշտելով, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել, ինչպես այսօր հաղորդել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ 60-ամյա կինը պնդում է, որ հունիսի 25-ին, երբ իր տնակից կատարված գողության առթիվ հարուցված գործի ճակատագիրն իմանալու համար հանդիպել էր Շիրակի մարզին դատախազի հետ, վերջինս «աթոռին նստելու համար վիրավորել էր իրեն և աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» դատախազության շենքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG