Մատչելիության հղումներ

Օբամա․ «Սիրիայի ընդդիմությունը չէր կարող քիմիական զենք կիրառել»


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, օգոստոս, 2013թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, օգոստոս, 2013թ․

Վաշինգտոնը եզրակացրել է, որ Դամասկոսում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառողների թիկունքում սիրիական իշխանություններն են: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Նա պնդել է, որ սիրիական ընդդիմությունը չէր կարող քիմիական զենք կիրառել՝ նկատի ունենալով հրթիռների անհրաժեշտությունը:

Մեկ շաբաթ առաջ Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի զոհ էին դարձել հարյուրավոր մարդիկ:

BBC-ի փոխանցմամբ՝ Օբաման ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում չի հստակեցրել Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ ծրագիրը:

Մեծ Բրիտանիան պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի Սիրիայում խաղաղ բնակչության պաշտպանության նպատակով: Մինչդեռ Ռուսաստանը հանդես է գալիս ընդդեմ միջազգային միջամտության փորձերի՝ արգելափակելով որոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG