Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկովը դատի կտա Ադրբեջանի ԿԸՀ-ին


Ադրբեջանի միավորված ընդդիմության կողմից նախագահական ընտրություններում առաջադրված Ռուստամ Իբրահիմբեկովը պատրաստվում է դատի տալ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ իր թեկնածությունը չգրանցելու համար: Այդ մասին կինոռեժիսորը հայտնել է APA լրատվական գործակալությանը:

Իբրահիմբեկովը ապօրինի և սխալ է համարում ԿԸՀ-ի որոշումը:

ԿԸՀ-ից, մինչդեռ, գործակալությանը ասել են, որ իրենց որոշումը հիմնավորված է: «Մեզ համար գլխավորը երկրի Սահմանադրությունն է և ընտրական օրենսդրությունը», - հայտարարել է հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ազեր Սարիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG