Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի խորհրդական․ «Ոստիկանի սեռական ոտնձգությունը ակնհայտ է»


Հայաստանի օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել «ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ»:

«Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրում էր նրա պարանոցը: Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը պահանջում է «նման վրդովեցուցիչ միջադեպի» պատշաճ քննություն և անկալում է խիստ պատասխանատվություն «անբարո և հանցավոր արարքի» համար:

«Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի», - ասված է Սաֆարյանի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG