Մատչելիության հղումներ

«Ֆեմեն»-ը մտադիր է դադարեցնել գործունեությունը Ուկրաինայում


Ուկրաինա - Ոստիկանները «Ֆեմեն»-ի գրասենյակը խուզարկելուց հետո հարցաքննում են Աննա Գուցոլին, Կիև, 27-ը օգոստոսի, 2013թ․

Ուկրաինա - Ոստիկանները «Ֆեմեն»-ի գրասենյակը խուզարկելուց հետո հարցաքննում են Աննա Գուցոլին, Կիև, 27-ը օգոստոսի, 2013թ․

«Ֆեմեն» շարժումը մտադիր է դադարեցնել գործունեությունը Ուկրաինայում։

Շարժման առաջնորդ Աննա Գուցոլը հայտարարել է իրենց դեմ քրեական հետապնդում սկսելու նպատակով ոստիկանության կողմից «գործ սարքելու» մասին։

Մասնավորապես, իրավապահները կազմակերպության գրասենյակից հայտնաբերել են զենք - զինամթերք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի թիրախավորված նկարների հետ։

Մինչդեռ կազմակերպությունը պնդում է, որ «Ֆեմեն»-ը խաղաղ գործունեություն է ծավալում, իրենք որևէ զենք չեն ունեցել, և թերևս ոստիկանությունն է զինամթերքը գցել գրասենյակում՝ կազմակերպության անդամներին ահաբեկչության և հարձակում նախապատրաստելու մեղադրանքներ առաջադրելու համար։

«Ֆեմեն»-ի ակտիվիստուհիները սովորաբար տարբեր երևույթների առնչությամբ իրենց բողոքն արտահայտում են հրապարակավ մինչև գոտկատեղը մերկանալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG