Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ոստիկանապետից պարզաբանումներ է ակնկալում


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան ստուդիայում, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան ստուդիայում, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պարզաբանում ստանալու համար։

Օմբուդսմենը խնդրել է պատասխանել այդ օրը ոստիկանների գործողությունների իրավաչափության վերաբերյալ իր մի շարք հարցադրումներին, մասնավորապես՝ իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին գետնին տապալելը և հարվածելը, ինչո՞վ էր պայմանավորված ոստիկանության առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին խախտում հասարակական կարգը, նրանց հետ հաղորդակցման ընթացքում անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը։

Կարեն Անդրեասյանը պատասխան է ակնկալում հնգօրյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG