Մատչելիության հղումներ

Պուտինի խորհրդականը Ուկրաինային փորձում է հետ պահել ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց


«Ուկրաինան Ռուսաստանի համար կդադարի ռազմավարական գործընկեր լինել, եթե ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը», - Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ռուսաստանի նախագահի խորհրդականը զգուշացրել է ուկրաինական իշխանություններին, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Ուկրաինան կզրկի իրեն առևտրային հարցերում ինքնիշխանությունից և կփակի իր ճանապարհը դեպի Մաքսային միություն:

Գլաևը հավելել է, որ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Ուկրաինան Ռուսաստանի համար կվերանա որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, քանի որ բոլոր քայլերը առևտրի բնագավառում ստիպված է լինելու համաձայնեցնել Եվրամիության հետ :

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG