Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը այցելել է Աբխազիա․ Թբիլիսին նոտա հղեց Մոսկվային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդիպումը Պիցունդայում, 25-ը օգոստոսի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդիպումը Պիցունդայում, 25-ը օգոստոսի, 2013թ․

Վրաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի Աբխազիա այցի կապակցությամբ: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի Պիցունդա այցին, և հատկապես այսօր, դա հերթական սադրանքն է, և մենք արդեն բողոքի նոտա ենք հղել Ռուսաստանին Շվեյցարիայի միջոցով: Բնականաբար, այդ կերպ մեր կողմից դատապարտվում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ևս մեկ խախտում», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է Փանջիկիձեն:

Պուտինը Պիցունդա է այցելել կիրակի օրը՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG