Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետները բանակցում են


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մերձմոսկովյան «Գորկի» նստավայրում ընդունում է ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Ազարովին, 26-ը օգոստոսի, 2013թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մերձմոսկովյան «Գորկի» նստավայրում ընդունում է ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Ազարովին, 26-ը օգոստոսի, 2013թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր մերձմոսկովյան «Գորկի» նստավայրում հանդիպում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:

Բանակցությունների օրակարգում ռուս - ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացումն է` հաշվի առնելով պաշտոնական Կիևի ծրագրերը նոյեմբերին Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու պայմանագրերը ստորագրելու վերաբերյալ:

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ Մոսկվան, մտավախություն ունենալով, որ եվրոպական ապրանքները այդ պարագայում կարող են առանց մաքսատուրքի հայտնվել ռուսաստանյան շուկայում, հնարավոր է` ժամանակավոր միջոցներ ձեռնարկի` մաքսային ընթացակարգերը բարդացնելու տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG