Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները կայցելեն Դամասկոսի արվարձաններ


Սիրիա - Դամասկոսի Գհուտա արվարձանը օգոստոսի 21-ի հրթիռակոծությունից հետո
Սիրիա - Դամասկոսի Գհուտա արվարձանը օգոստոսի 21-ի հրթիռակոծությունից հետո
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը թույլատրել է ՄԱԿ-ի տեսուչներին այցելել ու ստուգումներ անցկացնել Դամասկոսի արվարձաններում, ուր ենթադրաբար քիմիական զենք է օգտագործվել, ինչի հետևանքով, ըստ սիրիացի ընդդիմադիրների, զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Սպասվում է, որ տեսուչները գործի կանցնեն արդեն մի քանի ժամից:

Հիշեցնենք, ըստ հաղորդագրությունների, Դամասկոսի մոտ քիմիական զենք է կիրառվել անցած չորեքշաբթի օրը: Ասադի վարչակազմը ապստամբներին է մեղադրում քիմիական զենք օգտագործելու մեջ, իսկ վերջիններս՝ Ասադի վարչակազմին:

Միևնույն ժամանակ, New York Times-ը գրում է, թե անցած օրերին պաշտոնական Դամասկոսը հրաժարվում էր թույլատրել տեսուչների մուտքը տվյալ շրջան, որպեսզի ժամանակ շահի և կարողանա հնարավորինս վերացնել քիմիական զենքի կիրառման հետքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG