Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում «հանրային ժողով» է հրավիրել՝ քննարկելու «պայքարի միասնական օրակարգը»:

Հովհաննիսյանը քաղաքական կուսակցություններին, հասարակական ակտիվիստներին, նախկին ազատամարտիկներին կոչ է անում միանալ այսօրվա հավաքին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ սա իրենց կուսակցության հանրահավաքը չէ:

«Ոչ մեկ անգամ հայտարարել ենք, որ այն իրավիճակը, որ կա երկրում, պահանջում է արմատական լուծումներ, և դա միայն կարող է լինել միասնական քայլերով: Այսօրվա հավաքը, որ բաց օրակարգով հավաք է, «Անկախության օրակարգ» վերնագիրն ունի: Ցանկանում ենք, որ Հայաստանում բոլորը՝ անկախ իրենց դիրքորոշումից, բոլորը միասնական պայքարեն և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից», - ասաց Մարտիրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնենք, ամռանն անցկացրած մարզային հանդիպումների ավարտին հայտարարել էր, որ մինչև սեպտեմբերի 2-ը՝ Անկախության 22-րդ տարեդարձը, կազմակերպելու է համազգային հավաք:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը և հասարակական ակտիվիստներն առայժմ չեն արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ դրանով տեսնելով որոշակի անհստակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG