Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը` պառակտման եզրին


Ադրբեջանի ընդդիմության առաջնորդների հանդիպումը Բաքվում, 21-ը օգոստոսի, 2013թ․

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդների հանդիպումը Բաքվում, 21-ը օգոստոսի, 2013թ․

Այսօր, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրները ամենադրամատիկ հավաքն են անցկացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Բաքվում մեկնարկում է ադրբեջանական ընդդիմությանը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի արտակարգ նիստը:

Սա, թերևս, ադրբեջանցի ընդդիմադիրների ամենադրամատիկ հավաքն է վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Բանն այն է, որ նախնական ծրագրերի համաձայն` ադրբեջանական ընդդիմության առաջնորդները իրենց հերթական հավաքը պետք է հրավիրեին օգոստոսի 26-ին՝ վերջնականապես հստակեցնելով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման հարցը: Ազգային խորհրդի անդամները հույս ունեին, որ մինչ այդ հնարավոր կլիներ հաղթահարել Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված իրավական խոչընդոտները:

Ազգային խորհրդի անդամներից 17-ը, սակայն, երեկ երեկոյան՝ չսպասելով սահմանված վերջնաժամկետին, հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորաբար նշում էին․ - «Նման կարևորագույն որոշման ձգձգումը խիստ վտանգավոր է և լուրջ ռիսկեր է պարունակում: Նիստի անցկացումը օգոստոսի 26-ին, այն էլ՝ առանց վերջնական որոշում կայացնելու հստակ հեռանկարների, խիստ ուշացած կլինի: Մենք կրկին հայտարարում ենք, որ հարկավոր է շուտափույթ կերպով ընդդիմության պահեստային միասնական թեկնածու առաջադրել, ով ինքնաբացարկ կհայտարարի, երբ լուծվեն Իբրահիմբեկովի քաղաքացիության հետ կապված բոլոր խնդիրները: Արհեստական ցայտնոտի ստեղծումը սխալ է»:

Այսօրվա նիստի շեմին ադրբեջանական ընդդիմությունը հայտնվել է երկփեղկված վիճակում:

Քաղաքագետ Էլդար Նամազովի ղեկավարած EL շարժումը, Միացյալ Նահանգներում բնակվող նախկին վարչապետ Ռասուլ Գուլիևի կողմնակիցներին միավորող Բաց հասարակության կուսակցությունը, Դասական ժողճակատն ու լիբերալները դեմ են շտապողականությանը և պնդում են, որ միևնույն է` միասնական ամենահարմար թեկնածուն Ռուստամ Իբրահիմբեկովն է:

Ավանդական ընդդիմության հիմնական կուսակցությունները` «Մուսավաթ»-ն ու Ժողճակատը, սակայն, համոզված են` կորսված ամեն մի օրը նվազեցնում է ոչ միայն ընտրություններում հաջողության հասնելու, այլև ընդհանրապես դրանց մասնակցելու շանսերը:

Ի դեպ, այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ որպես ընդդիմության պահեստային թեկնածու կարող է առաջադրվել նախկին պատգամավոր, պատմաբան Ջամիլ Հասանլին: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, սակայն, ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում արդեն իսկ հայտարարել է․ - «Հայտնի այս գիտնականի հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ վստահ եմ` նա հաղթելու որևէ շանս չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG