Մատչելիության հղումներ

Մոտ երկու տասնյակ ուսուցիչների տեղափոխող «ՊԱԶ»-ը գլորվել է ձորը


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր առավոտյան Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի 17 ուսուցիչներ և տնօրենը տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատահարի մասին ահազանգը ստացվել է ժամը 9:21, դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՊԱԶ» մակնիշի 62SL361 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Մանկավարժները Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և դադարեցրել գազի արտահոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG