Մատչելիության հղումներ

Մարդատար մեքենաների թիվը Հայաստանում 2012-ին աճել է մոտ 50 հազարով


Եթե անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445 հազար 23, որից 338 հազար 655-ը՝ մարդատար, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483 հազար 614, որից 388 հազար 43-ը՝ մարդատար, այսինքն՝ մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49 հազար 388-ով: Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ 2010 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը երկրում աճել է 67 հազար 962-ով:

Դատախազությունը այս տվյալները հրապարակել է անցած տարվա ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ու ամփոփման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG