Մատչելիության հղումներ

Ամերիկացի նախկին ծովայինը մեղավոր ճանաչվեց լրտեսության մեջ


ԱՄՆ - Ռոբերտ Հոֆմանը դատարանի շենքի մուտքի մոտ, Նորֆոլկ, դեկտեմբեր, 2012թ․

ԱՄՆ - Ռոբերտ Հոֆմանը դատարանի շենքի մուտքի մոտ, Նորֆոլկ, դեկտեմբեր, 2012թ․

Ամերիկյան նավատորմի նախկին մասնագետ 40-ամյա Ռոբերտ Հոֆմանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Համաձայն Virginian-Pilot օրաթերթի, ատենակալները միաձայն հանգել են այս որոշմանը՝ չընդունելով պաշտպանական կողմի այն պնդումները, թե իր քայլերով նախկին ծովայինը ցանկացել է ծուղակ ստեղծել ռուս գործակալների համար:

Համաձայն մեղադրող կողմի՝ Հոֆմանը փորձել է Ռուսաստանին գաղտնի նյութեր տրամադրել Միացյալ Նահանգների նավատորմի սուզանավերի և ռազմանավերի վերաբերյալ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն Հոֆմանով հետաքրքրվել է 2011 թվականին նրա՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո:

Ռոբերտ Հոֆմանին սպառնում է ցմահ ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG