Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պարզաբանում է պահանջում Սիրիայից


Սիրիայի ընդդիմությունը այսպիսի լուսանկարներ է տարածել՝ հաստատելու համար բանակի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը

Սիրիայի ընդդիմությունը այսպիսի լուսանկարներ է տարածել՝ հաստատելու համար բանակի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզաբանում է պահանջել Սիրիայում ենթադրաբար քիմիական զենքի գործածման վերաբերյալ:

Այնուամենայնիվ, արտահերթ դռնփակ հանդիպման ժամանակ Անվտանգության խորհուրդն այդպես էլ համաձայնության չի եկել այն հարցի շուրջ, թե Սիրիայում այս պահին գտնվող ՄԱԿ-ի փորձագետները պե՞տք է արդյոք փորձաքննության ենթարկեն երեկ Դամասկոսի արվարձաններում տեղի ունեցած իրադարձությունները: Փորձաքննությանը դեմ են եղել Չինաստանն ու Ռուսաստանը:

Սիրիայի ընդդիմության պնդմամբ՝ կառավարական ուժերի երեկվա հարձակման հետևանքով մահացել է ավելի քան 1300 մարդ:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ հարձակման ժամանակ քիմիական զենքի կիրառման մասին ընդդիմության պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG