Մատչելիության հղումներ

Տիգրան Խզմալյանին տարան ոստիկանության բաժին


Տիգրան Խզմալյան, արխիվ
Տիգրան Խզմալյան, արխիվ
Մոտ մեկ ժամ առաջ իրավապահները Երևանի Կոմիտաս 5 հասցեից ոստիկանության բաժին տարան կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին:

Խզմալյանը բնակիչների և Նախախորհրդարանի մի քանի անդամների ու աջակիցների հետ մասնակցում էր այդ հասցեում կատարվող, իրենց պնդմամբ՝ ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով բողոքի ակցիային:

Արաբկիրի ոստիկանության պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Տիգրան Խզմալյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ «հրավիրել են» ոստիկանություն՝ իրավապահների «օրինական պահանջը երեք անգամ չկատարելու» պատճառով:

Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրության համաձայն, մինչդեռ, Խզմալյանին բերման են ենթարկել՝ տանելով ոստիկանության Կենտրոնի բաժին:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG