Կենտրոնական փողոցների վերասֆալտապատումը՝ վիճարկման առարկա
Երեւանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով իրականացվում են վերասֆալտապատման աշխատանքներ։ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները պնդում են, թե վերասֆալտապատվում են դրա կարիքը չունեցող փողոցներ, դրան զուգահեռ անբարեկարգ են մնում մյուս վարչական շրջանների փողոցները: Սա, ըստ նրանց, խոսում է քաղաքային բյուջեի գումարների վատնման եւ փողերի լվացման մասին: