Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել քաղաքապետի հարցով դիմումը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքի և լիազորությունների օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:

Հակակոռուպցիոն կենտրոնի փոխանցմամբ՝ հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ Տարոն Մարգարյանը, Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված կարգով, կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG