Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները կհանդիպեն Ինջիղուլյանին


Ադրբեջան - Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս տեղական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

Ադրբեջան - Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս տեղական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

Հայաստանի առաջին օմբուդսմենը կարևորում է հանդիպումը զինծառայողին հայրենիք վերադարձնելու առումով:

Երեքշաբթի օրը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները կհանդիպեն ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ։ Այս մասին նախօրեին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն։

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով տարիներ շարունակ զբաղվել է անհետ կորածների հարցերով, կարծում է, որ մի երկիր, որը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, ուղղակի պարտավոր է նման հանդիպում կազմակերպել, Ադրբեջանի դեպքում դա մի քանի օր ուշացումով է լինում։

Այս հանդիպման ընթացքում, Ալավերդյանի խոսքով, զինծառայողը պետք է իր ձեռքով նամակ գրի, որը կփոխանցվի նրա ընտանիքին։ Բացի այդ, հնարավոր է, որ նա բուժօգնության կարիք ունենա։

«Թեկուզ այս ուշացումով, եթե ռազմագերու առողջական վիճակը պահանջում է ինչ-որ բժշկական Լարիսա Ալավերդյան, արխիվ

Լարիսա Ալավերդյան, արխիվ

միջամտություն, ապա Կարմիր Խաչը, էլի որպես կանոն, տրամադրում է այդպիսի ծառայություն», - ասաց Հայաստանի առաջին օմբուդսմենը:

Թե ինչը կարող էր հանդիպումը սահմանված ժամանակից ուշ կազմակերպելու պատճառ դառնալ՝ հայաստանցի իրավապաշտպանը դժվարացավ ասել, ենթադրելով, որ, թերևս, զինծառայողի մարմնի վրա կարող էին ծեծի հետքեր լինեին, ինչի մասին ինֆորմացիան կհայտնվեր Կարմիր Խաչի զեկույցներում։

Այս հանդիպումը, իհարկե, ինքնին դրական փաստ է, ընդգծեց Ալավերդյանը՝ կարծիք հայտնելով, որ այն շատ կարևոր է նաև զինծառայողին հայրենիք վերադարձնելու առումով։

«Ես ասել եմ նվազագույնը, որովհետև դա հանդիպում է գերու հետ, իսկ վերադարձի խնդիրը կապված է այդ հանդիպման հետ այնքանով, որ, որպես կանոն, գլխավոր հարցերից մեկը ռազմագերուն՝ Կարմիր Խաչի կողմից հնչեցված, լինում է՝ «արդյոք դուք ցանկանո՞ւմ եք վերադառնալ ձեր հայրենիք», - ասաց իրավապաշտպանը՝ հավելելով․ - «Այսինքն, մենք այստեղ կարող ենք տարբեր զարգացումների հանդիպել»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ Լարիսա Ալավերդյանը չբացառեց, որ այս դեպքում զինծառայողը կարող է ճնշումների ենթարկվել: «Դա այն տարբերակն է ասածիս, որ լավ չի հնչում քաղաքական կոնտեքստի մեջ և փոքր-ինչ անհանգստացնող է հնչում այդպիսի հումանիտար դեպքերում», - նշեց Հայաստանի առաջին օմբուդսմենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG