Մատչելիության հղումներ

Guardian հանդեսի խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, թե սպառնալիքներ է ստացել բրիտանական հատուկ ծառայություններից, որոնք պահանջել են վերացնել կամ պետությանը վերադարձնել Էդուարդ Սնոուդենից ստացված գաղտնի փաստաթղթերը:

Միացյալ Նահանգների կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող և Ռուսաստանում վերջերս ժամանակավոր ապաստան ստացած ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սնոուդենը ի թիվս այլ արևմտյան լրատվամիջոցների նաև Guardian-ին էր տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից խոշոր ինտերնետ ընկերությունների, սոցցանցերի օգտատերերի հաղորդակցությունների գաղտնալսումն ու գաղտնընթերցումը փաստող տեղեկություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG