Մատչելիության հղումներ

Հավայան կղզիներում շնաձուկը կծել է 16-ամյա տղայի ոտքերը


Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվող 16-ամյա տղային շնաձուկ է կծել, վնասվել են նրա երկու ոտքերը: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է CNN-ը:

Տուրիստական գոտի համարվող Հավայան կղզիներում շնաձկան այս հերթական հարձակումը այս ամիս արդեն չորրորդն է: Ընդամենը չորս օր առաջ էլ շնաձուկը հարձակվել էր գերմանացի ջրասուզակի վրա և խեղել նրա աջ ձեռքը:

Այս տարի սա, ընդհանուր առմամբ, շնաձկան հարձակման 9-րդ դեպքն է Հավայան կղզիներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG