Մատչելիության հղումներ

logo-print
Տեղատարափ անձրևները Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել, քաղաքի մի շարք հատվածներ հեղեղվել են, հազարավոր մարդիկ ստիպված են եղել ափամերձ և հյուսիսային շրջաններից տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:

Իշխանությունները հաղորդում են առնվազն երկու զոհերի և մի շարք անհետ կորածների մասին:

Շուրջ 12 միլիոն բնակչություն ունեցող Մանիլայում ջրհեղեղները հաճախադեպ են, ինչը հիմնականում մեգապոլիսի թերի պլանավորման, հեղեղատարների և ջրանցքների աղտոտվածության և խցանումների հետևանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG