Մատչելիության հղումներ

Բաքվում ի պաշտպանություն ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի արտոնված բողոքի ակցիայի ժամանակ 11 ընդդիմադիրներ տարվել են ոստիկանական բաժիններ։

Ակցիայի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ իշխանություններին կոչ անելով պայմաններ ստեղծել ժողովրդավարական ընտրությունների համար։

Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են 74-ամյա Իբրահիմբեկովի մասնակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին՝ հիմնավորելով նրա Ռուսաստանի քաղաքացի լինելը։

Թեկնածուն Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել, բայց առայժմ որևէ պատասխան չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG