Մատչելիության հղումներ

Երեք ակտիվիստներ բերման են ենթարկվել


Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ, օգոստոս, 2013թ.

Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ, օգոստոս, 2013թ.

Շաբաթ ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը։

Այդ կապակցությամբ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության այսօր տարածած հաղորդագրությունում ասված է. - «Օգոստոսի 17-ին, ժամը 22:55 ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գրիգոր Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Նույն օրը, ժամը 23։25, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը»:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում Դավեյանը, Առաքելյանը և Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց, նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG