Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը երեկ տարածած հաղորդագրությամբ վերահաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։
Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի կառավարությունը երկրորդ տարին է՝ հաջողություն է արձանագրում բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու հարցում, և որ 2012 թվականին կրճատել է բյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 1.4 տոկոսը՝ 2011 թվականի 2.8 տոկոսի փոխարեն:
Զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7.2-տոկոսանոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների և ծառայությունների հաշվին: Այս ցուցանիշը 2013-2015 թվականներին, ըստ Fitch-ի, կլինի նախկինում արված կանխատեսումից ավելի բարձր՝ 5 տոկոս:
Նշվում է, որ տնտեսական աճի տեմպերին զուգահեռ՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ:
Fitch Ratings-ի մասնագետները դրական են գնահատել նաև հարկերի հավաքագրման մակարդակը, ասված է ֆիննախի հաղորդագրությունում: