Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանեց գերիների փոխանակման առաջարկը


Ադրբեջանի ՊՆ-ի խոսնակ Էլդար Սաբիրօղլու, արխիվ

Ադրբեջանի ՊՆ-ի խոսնակ Էլդար Սաբիրօղլու, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջևի հետ օգոստոսի 8-ին ադրբեջանական տարածքում գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի փոխանակման հարցը քննարկելու պատրաստակամության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն տեղական լրատվամիջոցներին ասել է, որ իրենց հայտնի է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին, ապա շարունակել․ - «Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է մեկ տարուց ավելի: Հայկական լրատվամիջոցները, հենվելով Ֆիրուզ Ֆարաջևի հարցազրույցի վրա, կարող են հաստատել, որ նա համաձայն հրահանգի մշտապես հայտարարել է երրորդ երկիր մեկնելու իր ցանկության մասին: Այժմ ի՞նչ փոխվեց հանկարծ: Դժվար չէ հասկանալ: Հայաստանի պաշտպանության նախարարության հանդես գալը նման հայտարարությամբ, իհարկե, կապված է Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման հետ: Չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել այդ հարցի առնչությամբ, քանի որ այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG