Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 29֊ին թիվ 38 ընտրատարածքում նախանշված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին առաջադրվել է հին թեկնածու։

Առաջադրվածներից երկուսը կուսակցական են, երեքը՝ անկուսակցական։

Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի խորհրդի անդամ Արմեն Կարապետյանի թեկնածությունը։

«Ժառանգությունը» առաջադրել է կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը։

Եվս երեք թեկնածու ինքնաառաջադրվել են։

Նրանցից մեկը անկուսակցական Պավլիկ Սարգսյանն է, ով ընտրագրավը չվճարելու պատճառով չկարողացավ մասնակցել անցած նախագահական ընտրություններին։

Երրորդ թեկնածուն 1972 թվականին ծնված Տիգրան Ալավերդիի Սարգսյանն է։

Ինքնաառաջադրվել է նաև «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն, 1968 թվականին ծնված Վարհամ Հովհաննիսյանը։

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ այսօր ժամը 18։00֊ին։
XS
SM
MD
LG