Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումների զոհերի թիվը հասավ 525-ի


Եգիպտոս - Բախումների հետևանքով զոհվածների բազմաթիվ դիեր Կահիրեի մզկիթներից մեկում, 15-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոս - Բախումների հետևանքով զոհվածների բազմաթիվ դիեր Կահիրեի մզկիթներից մեկում, 15-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոսում երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների վրա ուժայինների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 525-ի, բախումներում 3 հազար 717 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ տվյալները այսօր հրապարակել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ զոհվածների թվում են ոստիկանության 43 աշխատակիցներ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր վերահաստատել է Եգիպտոսի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու իր կոչը:

«Նրանք, ովքեր լուռ են մնում սպանդին դեմ հանդիման, նույնքան հանցավոր են, որքան այն գործադրողները», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG