Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ․ «Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի»


Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ Հայաստանի քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին այսօր հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG