Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և այլ պետություններ դատապարտում են բռնությունները Եգիպտոսում


Եգիպտոս - Ոստիկանությունը Կահիրեում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործում ցուցարարների հետ բախումներում, 14-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոս - Ոստիկանությունը Կահիրեում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործում ցուցարարների հետ բախումներում, 14-ը օգոստոսի, 2013թ․

Միացյալ Նահանգներն ու աշխարհի այլ պետություններ խստորեն դատապարտել են երեկ Եգիպտոսում ժամանակավոր իշխանությունների կողմից երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների նկատմամբ կիրառված բռնությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին տեղի ունեցածը բնորոշել է որպես կողմերի միջև համաձայնության կայացմանն ուղղված լուրջ հարված՝ հավելելով, որ երեկվա իրադարձությունները կբարդացնեն ստեղծված իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը: Քերրին նաև կոչ է արել որքան հնարավոր է շուտ վերացնել հայտարարված արտակարգ դրությունը:

Իր հերթին՝ Թուրքիան հայտարարել է, թե չորեքշաբթի օրը Եգիպտոսում տեղի ունեցածն իսկական սպանդ էր, իսկ Իրանը նախազգուշացրել է Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի հնարավոր բռնկման մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նշել է, որ հիասթափված է Եգիպտոսի իշխանությունների քայլով՝ բանակցությունների շարունակման փոխարեն ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG