Մատչելիության հղումներ

Տուլայի դատարանը արդարացրեց իր տանը երեք հանցագործների սպանած Գեղամ Սարգսյանին


Տուլայի մարզի Բոգոռոդիցկի շրջանի դատարանը այսօր դատավճիռ է կայացրել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակման գործով:

Անցած տարվա ապրիլին, հիշեցնենք, 4 զինված անձինք ներխուժել էին Սարգսյանների տուն, որտեղ այդ պահին տան միակ տղամարդը եղել է 52-ամյա Գեղամ Սարգսյանը: Տանը եղել են նաև նրա կինը, դուստրը, հարսը եւ 4 մանկահասակ թոռները: Զինված հարձակվողները ծեծել են բոլորին, իսկ երբ ատրճանակը պահել են 7 ամսական երեխայի վրա, Գեղամ Սարգսյանը կարողացել է խոհանոցի դանակով երեք հանցագործներին սպանել, իսկ չորրորդին` վիրավորել:

Այս գործը մեծ աղմուկ հարուցեց, երբ իրավապահները դեպքից հետո Գեղամ Սարգսյանին մեղադրեցին ինքնապաշտպանությունը գերազանցելու մեջ եւ գործ հարուցեցին մեկից ավելի անձնանց սպանության հատկանիշներով:

Բարձրացված աղմուկից հետո քննչական մարմինները հանեցին մեղադրանքը, իսկ դատարանն էլ այսօրվա դատավճռով հաստատեց, որ Սարգսյանը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:

Հանցագործությունը կատարելու եւ կազմակերպելու համար մեղադրյալի աթոռին հայտնված երեք անձինք դատապարտվեցին 9-11 տարվա ազատարզրկման:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG