Մատչելիության հղումներ

Երևանում է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գործակալության տնօրենը


Ալեքսանդր Ֆոմին, արխիվ

Ալեքսանդր Ֆոմին, արխիվ

Հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին են անդրադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտպանության ոլորտում գործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG