Մատչելիության հղումներ

Ռումինիայի դեսպանը ավարտում է առաքելությունը Հայաստանում


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ինչի կապակցությամբ նրան այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար:

Նախագահը հույս է հայտնել, որ ռումինացի դիվանագետը կմնա Հայաստանի բարեկամը և այստեղ աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ - ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG