Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Կիրսան Իլյումժինովին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Հայաստանի նախագահ, երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG