Մատչելիության հղումներ

Ալիևը խոսում է «պատմական արդարությունից»


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շրջում են Բաքվում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շրջում են Բաքվում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը անհապաղ պետք է լուծվի «պատմական արդարության» հիման վրա։

Ալիևը ափսոսանք է հայտնել, որ մինչև հիմա այս խնդիրը չի լուծվում, և միջազգային կազմակերպությունների հռչակագրերն ու համաձայնագրերն այս հարցի շուրջ կյանքի չեն կոչվել։

Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ հակամարտության լուծումը կայունություն, կանխատեսելիություն ու համագործակցության հնարավորություններ կբերի տարածաշրջանում։

«Այս հարցի անհապաղ լուծումը տարածաշրջանի երկրների շահերից է բխում։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի պատմական արդարության, միջազգային իրավունքի, միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի հիման վրա», -հայտարարել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG