Մատչելիության հղումներ

Երկարաձգվել է Ապրիամովի և Մարդոյանի զինծառայությունը


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 14-ը երկարաձգելու մասին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգվել է երեք տարի ժամկետով:

Այս ամիս ավելի վաղ նախագահը հրամանագիր էր ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը մոտ չորս տարով երկարաձգելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG