Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը ստուգում է Նավալնու քարոզարշավի ֆինանսավորումը


Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնու նախընտրական քարոզարշավի օտարերկրյա ֆինանսավորման մասին նյութեր` քրեական գործ հարուցելու համար:

Դատախազությունը նշել է, թե «Յանդեքս»-ի դրամական փոխանցումների ծառայության միջոցով Նավալնուն գումար են փոխանցել 46 երկրներից շուրջ 300 ֆիզիակական եւ իրավաբանական անձինք:

Ալեքսեյ Նավալնին հերքում է արտասահմանյան ֆինանսավորման մասին մեղադրանքները` պնդելով, թե ֆինանսավորումը կատարվում է օրենքի շրջանակներում:

Միեւնուն ժամանակ, «Յանդեքս»-ը պարզաբանել է, որ դրամական փոխանցումների իրենց համակարգով գումար փոխանցել կարող են միայն ֆիզիկական անձինք, և անհնար է որոշել գումար փոխանցողների քաղաքացիությունը նրանց համակարգիչների IP հասցեներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG