Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք ըմբիշը որակազրկվել է հայերին եւ հույներին վիրավորելու համար


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վեց ամսով որակազրկել է օլիմպիական բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի գերծանր քաշային կարգում 2011 թվականի աշխարհի չեմպիոն, ազգությամբ թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփին::

Ֆեդերացիայի կայքէջ տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է Ռըզա Քայաալփի թվիթերյան գրառման պատճառով, որտեղ նա վիրավորել է հայերին եւ հույներին, եւ մեղադրել հակակառավարական հանրահավաքներ կազմակերպելու մեջ:

Որակազրկման պատճառով Ռըզա Քայաալփը չի մասնակցի Բուդապեշտում սեպտեմբերին կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG