Մատչելիության հղումներ

Վրաստանի ԿԸՀ-ի նախագահը հրաժարական է ներկայացրել


Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը պաշտոնապես հաստատել է, որ հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին այսօր հրաժարականի դիմում է գրել:

ԿԸՀ-ի խոսնակի փոխանցմամբ, Խարատիշվիլին այսօր իր դիմումը ուղարկել է խորհրդարան: Հրաժարականի պատճառների մասին Խարատիաշվիլին խոստացել է պարզաբանումներ տալ օգոստոսի 15-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG