Մատչելիության հղումներ

Նորվեգիայի վարչապետը՝ նաև տաքսու վարորդ


Նորվեգիա - Յենս Ստոլտենբերգը և նրան ճանաչած ուղևորները ծիծաղում են վարչապետի վարած մեքենայում, Օսլո, 11-ը օգոստոսի, 2013թ․
Նորվեգիա - Յենս Ստոլտենբերգը և նրան ճանաչած ուղևորները ծիծաղում են վարչապետի վարած մեքենայում, Օսլո, 11-ը օգոստոսի, 2013թ․
Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը մի քանի ժամով վերածվել է տաքսու վարորդի և մայրաքաղաք Օսլոյում մարդկանց է տեղափոխել։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրականացված նորարարության նպատակը, ըստ վարչապետի, մարդկանց մտահոգող հարցերին հենց իրենցից տեղեկանալն է:

Ստոլտենբերգի կուսակցությունը տարածել է տեսանյութ, որտեղ պատկերված է այն պահը, երբ մարդիկ հասկանում են, որ տաքսու վարորդը երկրի վարչապետն է։

Ինքը «տաքսու վարորդ» վարչապետը ասել է, որ իրեն հաջողվել է իմանալ ժողովրդի կարծիքը։

Ի դեպ, Ստոլտենբերգի կուսակցությունը, ըստ հարցումների, զիջում է ընդդիմադիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG